Մամուլ

Կովերը Սևանա լճի ջրից չեն անկել․ պաշտոնական

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հրապարակել է լաբորատոր հետազոտությունների տվյալները, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար:

«Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են եւ մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր եւ Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական եւ մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն եւ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որեւէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն»:

Կիսվել նյութով