Աշխարհ

Կոռուպցիայի համար ձերբակալված գնդապետի պալատը՝ ոսկեզօծ զուգարանակոնքեր և պատեր (ֆոտո)

Կոռուպցիայի համար ձերբակալված գնդապետի պալատը՝ ոսկեզօծ զուգարանակոնքեր և պատեր (ֆոտո)

ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ստավրոպոլի երկրամասում ճանապարհային ոստիկանության վարչության ձերբակալված պետ Ալեքսեյ Սաֆոնովի տնից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կադրերում երևում են մի քանի սենյակների ինտերիերներ, ոսկեզoծ իրեր, խոշոր գումարներ և երկու արտասահմանյան թանկարժեք մեքենա` կայանված առանձնատան դիմաց:

voske senyak

Քննության համաձայն, ոստիկանության պետը գլխավորում էր հանցախումբ, որի անդամները մի քանի տարի անցագրային թղթեր էին տալիս Ստավրոպոլի երկրամասում հացահատիկային և իներտ նյութեր տեղափոխողներին, ինչը նրանց թույլ էր տալիս օրենքի խախտմամբ ապրանքներ տեղափոխել: Ընդհանուր առմամբ, կազմակերպված հանցախմբի անդամներն իրենց ծառայությունների համար ստացել են ավելի քան 19 միլիոն ռուբլի:

Հատկապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել:

voske zugaran

Սաֆոնովը և խմբի 6 անդամ, այդ թվում ՝ 2 ոստիկան և 4 քաղաքացիական անձ բերման են ենթարկվել:

Քննությունը մեղադրյալների նկատմամբ կալանք է պահանջելու:

Կիսվել նյութով