Մամուլ

Կոռնիձոր նոր բեռնատար է մեկնել

Կոռնիձոր նոր բեռնատար է մեկնել

Hraparak.am-ը գրում է․ Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ու շրջաններ հումանիտար օգնություն են հատկացրել՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ընդգծում է՝ բարեկամ Ֆրանսիայի այս քայլը վկայում է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այս ճգնաժամը մեղմելու նախաձեռնությունը ստանում է նաև միջազգային հնչեղություն։

«Կարծում եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այն աստիճան օրհասական է, և հումանիտար աջակցության կարիքն այնքան մեծ է, որ դա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար։

Միջազգային գործընկերների գործուն քայլերն, անշուշտ, կարող են նպաստել, որպեսզի ի վերջո Լաչինի միջանցքի արգելափակումը վերացվի, և հնարավոր լինի հումանիտար բեռը հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- նշեց ասաց Վարդան Սարգսյանը։

Կիսվել էջում