Մամուլ

Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի»-ի մոտ, «կլասիկ» խարդախության դեպք է տեղի ունեցել. ոստիկանները որոնում են 10 հազար դոլար «տանողին»

Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի»-ի մոտ, «կլասիկ» խարդախության դեպք է տեղի ունեցել. ոստիկանները որոնում են 10 հազար դոլար «տանողին»

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 17-ին, «կլասիկ» խոշոր չափի խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 45-ամյա Արմեն Ա.-ից, ով հայտնել է, որ Կոմիտասի պողոտա 60/1 հասցեում գտնվող «Երևան սիթի»-ում պայմանավորվել են, որպեսզի տարադրամի փոխանակման կետում փոխանակեն իր մոտ եղած գումարը, ապա տաքսի ավտոմեքենայի վարորդ է ներկայացել ինչ-որ մեկը և մեկ այլ երիտասարդի հետ գումարը վերցրել ու դիմել են փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Սիրեկանյանի գլխավորությամբ:

Արդեն տեղում Արմեն Ա.-ն հայտնել է, որ ժամը 00:10-ի սահմաններում «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել իրեն անծանոթ անձի հետ, պայմանավորվել և մոտեցել են Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի», որպեսզի իր մոտ եղած 10 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Ռուսաստանի դաշնության ռուբլին փոխանակեն ՀՀ դրամով:

Այդտեղ նրան է մոտեցել մեկ այլ ավտոմեքենայի վարորդ, ով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիս մոտից վերցրել է նշված գումարը և հեռացել:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում խարդախություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցել են Արաբկիրի քննչական բաժին:

Կիսվել էջում