Շոու-բիզնեսՏեսանյութ

Կնոջիցս թաքուն բժշկի մոտ փաստաթուղթ եմ ստորագրել․ Դավիթ Հակոբյան

Դերասան բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, օրերս հարցազրույց է ունեցել, որի ընթացքում նա պատմել է իր դժվարությունների մասին կապված երեխայի հետ։

Դերասանը մանրամասնելով խոսքը՝ պատմել է, որ տղայի ծնվելուց հետո ինքն ու կինը շատ բարդությունների են բախվել, որոնք առաջին հայացքից անհաղթահարելի էին թվում, սակայն դերասանը փաստում է, որ հաղթահարեցին։

Դավիթ Հակոբյանի որդին ծնվելուց հետո ծանր հիվանդություն է տարել։ Եղել է ժամանակ, որ բուժման հույս չի եղել։ Այդ ժամանակ, երբ հիվանանոցում բուժում էին ստանում, օրը մեկ երեխա էր մահանում, սակայն նրանք պայքար են մղել և ի վերջո հաղթել։

Դերասանը հայտնում է, որ նույնիսկ կնոջից գաղտնի հիվանդանոցում թուղթ է ստորագրել, որ առավոտյան որդին կարող էր չլինել։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում