ԺամանցՇոու-բիզնես

«Կնոջը պետք է ուղղակի սիրել. երբ սիրում ես, ամեն բան ինքնաբերաբար տեղն է ընկնում»․ Աննա Մանուչարյան

«Կնոջը պետք է ուղղակի սիրել. երբ սիրում ես, ամեն բան ինքնաբերաբար տեղն է ընկնում»․ Աննա Մանուչարյան

«Կինը գեղեցիկ է, երբ դեմքին նայելիս խաղաղություն և հանգստություն ես տեսնում, և երբ նրան պարզապես սիրում են». ահա այս կարծիքին է դերասնուհի Աննա Մանուչարյանը։

– Բնավորության ամենակարևոր գծերը, որոնք ցանկալի է՝ ունենա յուրաքանչյուր կին՝ ըստ քեզ:

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է խոհեմությունը, խորագիտությունն, ու ինչ-որ տեղ երբեմն համբերատարությունը:

– Ե՞րբ է կինը գեղեցիկ:

– Կինը գեղեցիկ է, երբ դեմքին նայելիս խաղաղություն և հանգստություն ես տեսնում:

– Կարծում ես հնարավո՞ր է լինել երջանիկ, բայց միայնակ:

– Այո՛, ես վստահ եմ՝ երբ հոգեպես ներդաշնակ ես և խաղաղ, կարող ես լինել նաև երջանիկ, նույնիսկ միայնակ և առանց կողակցի: Իհակե, յուրաքանչյուր կնոջ լրացնում է տղամարդն ու ճիշտ հակառակը ևս, սակայն կարող է լինել նաև այդպես:

Աննա Մանուչարյան

– Կանայք ե՞րբ են սկսում դառնալ առավել ինքնուրույն ու կայուն:

– Երբ հասկանում են, որ հույսը պետք է դնել միայն իրենց վրա, երբ շրջակա աշխարհից և դիմացինից այևլս ոչինչ չեն սպասում. այդ ժամանակ կենտրոնանում են միայն իրենց ուժերի ու կարողությունների վրա ու փորձում լուծել իրենց առաջ ծառացած բոլոր խնդիրները: Երբ հասկանում ես, որ առանց տղամարդու էլ կարող ես լինել երջանիկ, այդ ժամանակ էլ հասկանում ես, որ կայուն ես ու ուժեղ:

– Ուշադրություն ու ծաղիկներ միայն մարտի 8-ին. սա շատ կանանց է ցավ պատճառում. ի՞նչ կասես դու:

– Ես, առհասարակ, այդքան էլ չեմ սպասում ոչ մեկից նվեր և հատկապես՝ ծաղիկ, քանի որ ծաղիկների հանդեպ բավականին անտարբեր եմ: Սիրում եմ, երբ ծաղիկները դաշտերում և նման վայրերում են լինում: Ես վստահ եմ, որ երբ ուզում են կնոջը ժպիտ պարգևել, հաստատ չեն սպասի առիթի:

– Սիրու՞մ ես նվերներ անել և ինչին ես առաջինը ուշադրություն դարձնում նվեր ընտրելիս:

– Ես մի փոքր դժվար եմ կողմնորոշվում նվերի ընտության հարցում. այդ գործընթացը երկար է տևում ինձ մոտ: Բայց վստահ եմ, որ նվեր պետք է տաս, երբ ուզում ես հարազատ մեկին ուրախացնել ու ժպիտ պարգևել. որևէ սահմանված  հաճախականություն չկա. պարզապես սրտի թելադրանքին է լսել պետք:

Աննա Մանուչարյան

– Ինչպիսի՞ն պետք է լինի կանացիության մարմնացում համարվող վառ կինը:

– Կինը պետք է շողա: Նրանից պետք է դրական էներգիա ճառագի: Կնոջ հետ շփվելիս պետք է մագնիսական դաշտով վարակվես և անդադար ցանկություն ունենաս նորից հանդիպում փնտրելու:

– Կա՞ արդյոք կանանց սիրտը գրավելու բանաձև՝ ըստ քեզ:

– Կնոջը պետք է ուղղակի սիրել. երբ սիրում ես, ամեն բան ինքնաբերաբար տեղն է ընկնում:

showbiz.am

Կիսվել նյութով