Մամուլ

«Կյանքի գնով թշնամուն ոչնչացրած, իր դիրքի համար կռիվ տված իրական զինվորը»․ Դավիթ Գրիգորյան

«Կյանքի գնով թշնամուն ոչնչացրած, իր դիրքի համար կռիվ տված իրական զինվորը»․ Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գուրգեն Սարգսյան․ Գերի չհանձնված, իր կյանքի գնով թշնամուն ոչնչացրած, իր դիրքի համար կռիվ տված, պատվի ու արժանապատվության բարձրագույն զգացումով իրական զինվորը։ Հիշատակդ վառ, արյունակից եղբայր, Հայ։

Հավե՛րժ փառք, անվա՛խ զինվոր։ Հ.Գ. Շատ փոքր էի։ Հայրս խնդրեց վերարկուի գրպանից բանալիները բերել։ Գրպանը փորփրեցի, բանալին գտա, բայց բանալու հետ էլ մի երկաթի փոքր բան գտա։

Հետաքրքասիրությունս եռաց։ Գնացի մոտը, մի ափիս մեջ բանալին էր, մյուսում` Մակարով ատրճանակի փամփուշտ։

zinvorner zohvel

Հայրս սկզբում զայրացած նայեց, հետո զգաց, որ բացատրել է պետք։ Ասեցի, ի՞նչ է, հայրիկ։ Հայրս կարճ ու հանգիստ բացատրեց, որ ամեն հրամանատար իր գրպանում ատրճանակի մի հատ փամփուշտ պիտի պահի։

Երբ մարտի ժամանակ բոլոր փամփուշտները վերջանան, էդ մի փամփուշտը լինելու է հրամանատարի փրկության փամփուշտը, որ դիրքն ինքնակամ երբեք չլքի, իր օրոք դիրք չհանձնվի։ Մնա՛ իր դիրքում հավերժ։ Էդ մի փամփուշտը մոտը պահելը նրա համար դարձել էր սովորական ու պարտադիր»։

Կիսվել նյութով