Մամուլ

Կյանքից հեռացել է Մկրտիչ Մկրտչյանը

Մահացել է ազատամարտիկ, ազգային-հեղափոխական երգերի կատարող, Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ)։

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում:

1988 թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա:

1990 թ. նա միանում է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում Շահումյանի շրջան և ընդգրկվում Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում Մարտակերտ:

Հետագայում ընդգրվում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է:

Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է:

ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով:

Կիսվել էջում