Մամուլ

Կյանքից անժամանակ հեռացել է Շուշան Ուլիխանյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Շուշան Ուլիխանյանը

Հայտնի է դարձել ևս մի խիստ անժամանկ մահվան մասին։ Կյանքից հեռացել է երիտասարդ աղջնակ, որը դեռ նոր պետք է կյանք մուտք գործեր։

Երևանի Պետական Հումանիտար Տեխնիկական Քոլեջի սոցհարթակում տեղադրվել է տեղեկություն այն մասին, որ կյանքից հեռացել է քոլեջի ուսանողուհիներից մեկը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊՀՏ քոլեջի ուսանող Շուշան Ուլիխանյանը:

shushan ulikhanyan

Քոլեջի անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում մեր շատ սիրելի Շուշան Ուլիխանյանի ընտանիքին և հարազատներին»:

Շուշանին դասավանդած դասախոսները նշում են, որ նա փայլուն ուսանողուհի էր։ Մենք ևս ցավով ու ափսոսանքով միանում ենք ցավակցական խոսքերին՝ համբերություն մաղթելով Շուշանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

Կիսվել նյութով