Մամուլ

Կյանքից անժամանակ հեռացել է մեր շատ սիրելի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Էլեոնորա Թումանյանը

Կյանքից անժամանակ հեռացել է մեր շատ սիրելի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Էլեոնորա Թումանյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր շատ սիրելի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Էլեոնորա Թումանյանը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Տարաս Շևչենկոյի անվան, համար 42 միջնակարգ դպրոցից։

«Էլեոնորա Թումանյանի` բարեգութ ու ազնիվ մարդու, հմուտ ու գիտակ ղեկավարի, իր իմաստնությամբ ու խորհուրդներով մշտապես բոլորիս առաջնորդող տնօրենի հիշատակը հավիտյան վառ կմնա մեր սրտերում…

Դպրոցի ողջ անձնակազմը, ծնողական համայնքը, շրջանավարտներն ու սովորողները խորապես սգում են Էլեոնորա Թումանյանի անդառնալի կորուստը և իրենց խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում հարգարժան տնօրենի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին` ցանկանալով ուժ և համբերություն այս ծանր վշտի պահին։

Էլեոնորա Թումանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 8֊ին, ժամը 18։00֊ին, հյուղարկավորությունը` հաջորդ օրը, ժամը 13։00֊ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Հասցե` Կուզեռնի փող. , 15 շենք»:

Կիսվել էջում