Կյանքից անժամանակ հեռացել է երիտասարդական կենտրոնի սաներից ազնիվ և լուսավոր երիտասարդ Տիգրանը
Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ ֆեյսբուքյան էջը գրել է․ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր երիտասարդական կենտրոնի սաներից մեկը՝ անսահման բարի, համեստ, ազնիվ և լուսավոր երիտասարդ Տիգրանը։
Նրա վաղաժամ հեռանալը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի ու հարազատների, այլև մեր ողջ երիտասարդական ընտանիքի համար։
Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին։
Նրա մասին հիշողությունները, բարի գործերն ու թողած հետքը միշտ կմնան մեր սրտերում։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Տիգրան…»։


