Մամուլ

«Կիևի մոտակայքում կատաղի մարտեր են». Կլիչկո

«Կիևի մոտակայքում կատաղի մարտեր են». Կլիչկո

«Կիևի մոտ շարունակվում են կատաղի մարտերը՝ ռուսական օկուպացիոն զորքերի հետ»,- թելեգրամյան ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Թշնամին ոչնչացնում է Բուչան, Գոստոմելը, Վորզելը, Իրպենը։ Նրանք դիտավորյալ սպանում են խաղաղ բնակիչներին։ Գոստոմել համայնքի ղեկավար Յուրի Պրիլիպկոն մահացել է, երբ հաց ու դեղորայք էր բաժանում մարդկանց»,- ասել է նա:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել բոյկոտել առևտրային հարաբերությունները ՌԴ-ի հետ։

rus ukrainakan paterazm

«Արդեն 12-րդ օրն է, ինչ պաշտպանվում ենք. մենք երբեք չենք ուզել այս պատերազմը, բայց այն բերեցին, պետք է թշնամուն դուրս հանենք մեր հողից և մեր կյանքից»,- ասել է նա։

«Եթե ​​ներխուժումը շարունակվի, և Ռուսաստանը չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր ծրագրերից, ապա անհրաժեշտ է պատժամիջոցների նոր փաթեթ: Պետք է բոյկոտել ռուսական ապրանքները»,- հավելել է նա:

Կիսվել էջում