Մամուլ

«Կիսաբաց Լուսամուտներ»-ը կեղտոտ մի բան է, որը հրամցվում է մեր ազգին․ քաղաքացին ընդդեմ թոք շոուի

«Կիսաբաց Լուսամուտներ»-ը կեղտոտ մի բան է, որը հրամցվում է մեր ազգին․ քաղաքացին ընդդեմ թոք շոուի

Hraparak.am-ը գրում է․ Երկրի գլխավոր «թիվ մեկ» թոք շոուն՝ «Կիսաբաց Լուսամուտներ»-ը տարիներ շարունակ քննադատությունների է ենթարկվում՝ մարդկանց խայտառակելու, նրանց «սպիտակեղենը» հանրայնացնելու համար։

Քննադատողներից մեկն էլ մեզ ահազանգած Գայանե Մարգարյանն է, որը, նշում է, որ այնտեղ չեն ներկայացնում իրականությունը:

«Վերջ չկա»․ ահա այսպես է վերնագրված այն հաղորդումը, որի վերաբերյալ էլ մեզ ահազանգել է տիկինը։ «Այնտեղ Հրաչն է, այլ մարդիկ են խոսում, բայց պատասխանող չկա։

Այս հաղորդման ընթացքում քրոջս տղան ներկայացնում է մոր վատ լինելը եւ հոգեկան վիճակը, բայց այնտեղ ոչ ոք չի քննարկում, թե այդ տղան ինչեր է արել, նպաստել է, որ այդ կինը նման վիճակի է հասել»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հաղորդման հեղինակները չեն ցանկացել երկկողմանիություն ապահովել, ինքը ծանոթի միջոցով կապ է հաստատել, իր տեսակետը հայտնել, որը հաղորդման ընթացքում կիսատ-պռատ է ներկայացվել․

«Ձայնագրություններ, նկարներ, ինչ-որ ես ներկայացրել եմ «Կիսաբացին», իրենք ոչինչ չեն ներկայացրել, չնչին մի բան են ցույց տվել՝ կասկածանքի տեղիք տվող, որ մարդիկ սկսեն մեղադրել։ Միակողմանի է ներկայացվել։

Կուզեմ, որ ժողովուրդը հասկանա, որ սա կեղտոտ մի բան է, որը հրամցվում է մեր ազգին։ Այնտեղ լուրջ մասնագետներ են նստած, ինչպե՞ս են խոսում, անգամ տարրական կուլտուրա չունեն։ Եթե ինձ չեն ճանաչում, ինչպե՞ս են իմ մասին խոսում»։

Հաղորդումից հետ տիկին Գայանեն կապ չի հաստատել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման անձնակազմի հետ․ «Սա պետք է արվի բարձր մակարդակով, ես իրենց մոտ չեմ գնա․․․․Դա ցինիկություն է, արդարամիտ լրագրողը պետք է ճշտի մանրամասները։

Հրաչը, մյուսները, որոնք չեն երևում, եւ հյուրերը, նպաստում են, որ այս ամենը ավելի խորանա։ Ինչի՞ եք նկարում, ո՞րն է ձեր հաղորդման օգուտը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում