ՄամուլՏեսանյութ

Կինը 7 տարվա անպտղությունից հետո բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ է ծննդաբերել (Տեսանյութ)

Կինը 7 տարվա անպտղությունից հետո բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ է ծննդաբերել։

Med.news.am-ը գրում է․ 26-ամյա Աննա Վարդանյանը 7 տարվա անպտղությունից հետո հղիացել է եռյակով։ Հետաքրքիր է, որ նա հղիացել է առանց վերարտադրողական կողմնակի տեխնոլոգիաների, ինչպես օրինակ էքստրակորպորալային բեղմնավորման (ԷԿՈ) օգտագործման։

Աննայի խոսքերով, երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ տեսել են, որ պտուղը մեկը չէ, այլ երեքը, ե՛ւ ինքը, ե՛ւ ամուսինը, ե՛ւ բժիշկը ծայրահեղ զարմացած եւ ցնցված են եղել։ Սակայն նրանք արագ հասկացել են, որ իրենց առջեւ բարդ ու պատասխանատու ուղի է։

Փոքրիկները՝ Ռոզին, Գայանեն եւ Գոռը, ծնվել են կեսարյան հատման միջոցով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Ծնվելու պահին նրանք կշռել են 1620, 2030 եւ 1800 գրամ։

Մի ամբողջ ամիս նրանք անցկացրել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նրանց խնամել են եւ պատրաստել են ինքնուրույն կյանքի։ Այսօր նորածիններն արդեն կշռում են 2580, 2540 եւ 2920 գրամ եւ վերջապես, դուրս են գրվում հիվանդանոցից ու տուն են գնում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով