Աշխարհ

Կիմ Չեն Ընը հայտնվել է հանրության առջև (ֆոտո)

Կիմ Չեն Ընը հայտնվել է հանրության առջև

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծանր վիճակի եւ նույնիսկ մահվան մասին բազմաթիվ լուրերից հետո վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև, հաղորդում է Yonhap-ը:

Նա ներկա է եղել Սունչհոն քաղաքում ֆոսֆորային պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը:

Հրապարակված լուսանկարներում նա մուգ կոստյումով է, կտրում է կարմիր ժապավենն ու շփվում իրեն ուղեկցող անձանց  հետ: Լուսանկարներ նա ժպտում է եւ անառողջ տեսք չունի:

Նրան ուղեկցում են քույրը՝ Կիմ Չեն Յոնը, Աշխատավոր կուսակցության ղեկավար Պակ Պոնգ Յուն, երկրի վարչապետ ԿԻմ Ջե Ռյոնը:

Կիմ Չեն Ըն
kim chen un
Կիսվել էջում