Մամուլ

Կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը ու գողացել դրամարկղը

Կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը ու գողացել դրամարկղը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն  է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ  Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք» խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:

goxutyun tun

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ժամանել է  նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:  Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է  մոտ 4 մլն դրամ:

Կիսվել էջում