Մամուլ

Կենսաթոշակների վճարումը կլինի միայն անկանխիկ եղանակով․ մանրամասներ

Կենսաթոշակների վճարումը կլինի միայն անկանխիկ եղանակով․ մանրամասներ

ՀՀ աշխատամքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություն է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Այս հարցը վաղը կքննարկվի ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Մասնավորապես օրենքում ամրագրվում է, որ այսուհետ կենսաթոշակը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով: Նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում և 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:

Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:»:

Կիսվել էջում