Մամուլ

Կենդանիներին մեքենայից կապած եւ քարշ տված տղամարդը ոստիկանությունում է. Ջանոյան

Կենդանիներին մեքենայից կապած եւ քարշ տված տղամարդը ոստիկանությունում է. Ջանոյան

Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել էջում