Մամուլ

Կեղծ ահազանգի պատճառով «Դալմա Մոլի» այցելուները զանգվածաբար լքել են շենքը

Կեղծ ահազանգի պատճառով «Դալմա Մոլի» այցելուները զանգվածաբար լքել են շենքը

Քիչ առաջ խուճապ է տարածվել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։

Այցելուները համացանցից տեղեկություններ են կարդացել, թե երկրաշարժ է լինելու եւ  խուճապի մատնված զանգվածաբար սկսել են լքել շենքը։

ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, եւ խուճապն անտեղի է։

Նրա խոսքով՝ ԱԻՆ օպերատիվ խումբը ժամանաել է առեւտրի կենտորն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականութմանը։

Քիչ առաջ սպասվող երկրաշարժի լուրերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն է տարածել սեյսմիկ ծառայությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»։

Կիսվել նյութով