Մամուլ

Կբարձրանա ոչ կենցաղային աղբի սպասրկող ծառայությունների վճարը

Այսօր Երևանի ավագանու նիստի շրջանակներում քննարկվեց ոչ կենցաղային աղբի և Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների վճարները բարձրացնելու հարցը։

Ըստ նոր նախագծի, այս ոլորտում ևս սպասվում են թանկացումներ։ Մասնավորապես հաջորդ տարի 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները՝ 2500 դրամից դառնալով 3000 դրամ։

Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստին հայտարարեց, որ տարեկան մինչև 58,3 միլիոն շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար կգործեն տուրքերի հին դրույքաչափերը․

«2019 թվականին նախատեսվել են նաև նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երեւանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49․300 ՀՀ դրամ»։

Նոր նախագիծը մինաշանակ չընդունվեց ավագանու անդամների կողմից։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով