Մամուլ

«Կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի». Գևորգ Գորգիսյան

«Կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի». Գևորգ Գորգիսյան

Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել են 2016-ին եւ չեն շտկվել 2020 թվականի պատերազմը: Հետո իրենց ձաոխղումներն ու կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016-ի ապրիլյան պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստաորեն չկարողացանք:

Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ այդ հանձնաժողովի գործունեությունից, դա Սերժ Սարգսյանի պարտված ու ձախողված առաջնորդի կերպարի ստեղծումն էր: փաստորեն դա չեն կարողանալու, որովհետեւ իրենք շատ ավելի ծախողված են այդ ֆոնին դուրս գալիս:  Հետեւաբար, դա չի հրապարկվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ասաց նա:

Գորգիսյանը նկատեց, որ այն խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմում, դրանք նույնությամբ կրկնվել են 2020-ի 44-օրյա պատերազմում, տասնապատիվ ավելի շատ կորուստներով:

Արտակ Դավթյան

Նա ընդգծեց, որ այդ զեկույցը պետք է մի քանի մասից բաղկացած լինի, մի մասը պետք  է ուղղված լինի ՊՆ-ին, որը կպարունակի հայտնաբերված թերությունները եւ դրանց լուծումները, մի մասը պետք է ուղղված լինի իրավապահ մարմիններին, որոնք կգնան թերությունների հետքերով եւ կպարզեն մեղավորներին: Մի մասը ուղղված պետք է լինի ԱԺ-ին՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկներով եւ մի մասն էլ ուղղված պետք է լինի հանրությանը, որը կփարատի կասկածները, թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվել են դաշտ՝ բարոյազրկելու, արժեզրկելու բանակը:

«Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի այսօրվա ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ  հարուցվի քրեական գործ եւ նա այդ գործի շրջանակներում ստիպված լինի  պարզաբանումներ տալ, ինչու է այդպես վարվել: Նույնը կա նաեւ վերջին պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ՝ նրանք մերժեցին մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետեւ բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի պետական եռսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու համար, որոնք ակնհայտ էր, որ չենք կարողանալու օգտագործել:

Նաեւ շարքից հանել ենք զենքեր, որոնք կարող էինք օգտագործել, մեզ պետք էր լինելու:, կրճատել ենք ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության: Դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ որպես ԳՇ պետ»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

Կիսվել նյութով