ՄամուլՏեսանյութ

Կարմիր խաչի աշխատակիցները շրջափակված են. 2 ժամ է տուն չեն կարողանում գնալ

Կարմիր խաչի աշխատակիցները շրջափակված են. 2 ժամ է տուն չեն կարողանում գնալ

Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ. 2 ժամից ավել է, ինչ գրասենյակը շրջափակված է:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԿԽՄԿ աշխատակիցներն ու ղեկավար Թիերի Ռիբոն չեն կարողանում դուրս գալ գրասենյակի և գնալ տուն:

Նրանք կոմիտեից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի հումանիտար բեռներն հասնեն Արցախ:

Ակցիայի մասնակիցները հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց և պահանջել ԿԽՄԿ-ից իրենց առաքելության կատարում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում