Մամուլ

«Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում վթարի ենթարկված 24-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

«Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում վթարի ենթարկված 24-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերականդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին՝ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բազատե եզրաքարերին, ապա մետաղյա ճաղավանդականերին բախվելու և գերեզմանատան տարածքում գտնվող շիրմաքարերի մոտ հայտնվելու հետևանքով։

Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

avtovtar gerezmanatun

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 17-ին, կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր Բլուր» գերեզմատնատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, ապա մետաղյա ճաղավանդակներին, կոտրել դրանք ու, դրանց վրայով մոտ 60 մետր առաջ ընթանալով, հայտնվել գերեզմանատան տարածքում՝ շիրմաքարերի մոտ։ 

Վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Կիսվել էջում