ՄամուլՏեսանյութ

Կարմիր բերետավորները մտել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ (Տեսանյութ)

Կարմիր բերետավորները մտել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ (Տեսանյութ)

Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Ոստիկանության  կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել:

arush arushanyan

Դրա հիման վրա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան եւ խուզարկություն կատարեն, երբ  գործը հարուցվել է հոկտեմբերի  16-ին:

Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունը առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում