Մամուլ

Կարկուտի հետևանքով 6 ոչխար և 60 գառ են սատկել․ Հովիվը ստացել է մարմնական վնասվածքներ

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ ուժեղ կարկուտի հետևանքով գառնարած Արման Գալստյանը ստացել է գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ, սակայն հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից։

Նախնական տվյալներով կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, իսկ 4 ձիու քուռակ համարվում է կորած։

Տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են։

kendaniner
kendaniner 1
Կիսվեք ձեր էջում