Մամուլ

Կարինե Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում

Կարինե Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում

Արտակ Գալստյանի և մյուսների գործով տեղի է ունենում իրավական հաշվեհարդար: Անգամ չեն խնայում կանանց և երեխաներին:

Տվյալ գործի շրջանակում հանիրավի կալանավորված Կարինե Ղուկասյանը, ում երեխան երեք ու կես տարեկան է, զրկել են մորից, ով երեխայի միակ խնամակալն է, տևական ժամանակ գտնվելով կալանավայրում, ունենալով ծանր հոգեբանական խնդիրներ, ձեռք է բերել լուրջ առողջական խնդիրներ, ըստ որում, գիտակցության կորուստ, ուշաթափություններ:

Կարինե Ղուկասյանն այսօր ոչ թե կալանք է կրում, այլ՝ պատիժ: Նրա կյանքին վտանգ է սպառնում, որի պատասխանատուն ողջ արդարադատության համակարգն է, այդ թվում՝ դատական:

Կարինե Ղուկասյանի շահերի պաշտպան՝ Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Կիսվել էջում