Մամուլ

Կարեն Կարապետյանը պարզաբանեց՝ ինչու է երաշխավորել Քոչարյանի ազատ արձակման համար

Կարեն Կարապետյանը պարզաբանեց՝ ինչու է երաշխավորել Քոչարյանի ազատ արձակման համար

Կայացավ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի այսօրվա նիստը, որի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր:

Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում.

«Ես պատասխանում էի բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովը ուղղում էր: Քանի որ հանձնաժողովը փակ է եւ պարունակում է պետական գաղտնիք, այդ իսկ պատճառով ավելին ասել չեմ կարող»:

Հարցին, թե ինչու է միջնորդություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար՝ Կարապետյանը այն հիմնավորեցերեք հանգամանքով։

«Ինչու եմ ես միջնորդել՝ կարծում եմ միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, տրամաբանությունը պարզ է. առաջին՝ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվի պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի եւ այն համապատասխան նստվածք չթողնի:

Երկրորդ՝ ես հարգում եմ եւ գնահատում Ռոբերտ Քոչարյանի ավանդը եւ ներդրումը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ կայունության գործընթացում:

Երրորդ՝ 2 տարի է համարյա այս դատական պրոցեսը տեւում է, եւ հավանական է, որ այն շատ երկար ժամանակ դեռ կարող է տեւել: Այդ պատճառով միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի»:

Հարցին, թե չի՞ վախենում հասարակության վերաբերմունքից՝ Կարապետյանը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ այդ պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է, ինչպես կգնահատեն իմ քայլը՝ ես հիմնավորել եմ: Կարծում եմ յուրաքանչյուրը իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, որեւէ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին:

Կիսվել նյութով