Մամուլ

Կատարվել է ողբերգություն, անդառնալի ու ցավալի կորուստ է․ Սերժ Սարգսյան

Կատարվել է ողբերգություն, անդառնալի ու ցավալի կորուստ է․ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ:

Հաղորդագրությունը տեղադրվել է ՀՀ 3-րդ նախագահի կայքում։

«Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, եւ Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել:

Այս դժվարին պահին խորապես ցավակցում եւ ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը, ցավակցություն եմ հայտնում Հայկ Հարությունյանի բոլոր հարազատներին եւ մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգեւի, նաեւ ոգու ամրություն եւ կորով` կորստյան ցավը մեղմելու համար»,-ասված է ցավակցական հեռագրում:

Share