ՄամուլՏեսանյութ

Կատարվել է բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում՝ աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում (Տեսանյութ)

Կատարվել է բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում՝ աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում

«Էրեբունի» ԲԿ սրտաբաններն արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում:

50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է առանց կրծքավանդակը բացելու:

Աորտալ փականի պրոթեզավորումները մինչ այժմ կատարվում էին բաց վիրահատության եղանակով:

Սակայն «Էրեբունի» ԲԿ ղեկավարության որդեգրած սկզբունքների համաձայն, այն բոլոր վիրահատությունները, որոնք աշխարհը կատարում է ոչ բաց վիրահատական եղանակով, պետք է հաջողությամբ ներդրվեն և իրականացվեն նաև «Էրեբունի»-ում: Սա հերթական քայլն է:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով