ԱշխարհՏեսանյութ

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյուն, խոշոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյուն, խոշոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում այրվում է նավթ արդյունահանող հարթակ, հրդեհը բռնկվել է պայթյունից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» հարթակի մոտակայքում։ Որոշ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Բուլլա կղզու հին էստակադայի վրա։

hzor paytyun kaspic

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի պաշտոնական հաստատում չի ստացվել: Այնուամենայնիվ, սոցցանցում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել դեպքի վայրից, որում երևում են հրդեհի բռնկման կադրերը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով