Մամուլ

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 21-ամյա վարորդը Toyota-ով ավիրել է «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարիսպն

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 21-ամյա վարորդը Toyota-ով ավիրել է «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարիսպն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Տիգրան Բաբայանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 33 հասցեում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարսպին, կոտրել այն, ապա բախվել քարե սալիկների ցուցատախտակներին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արեն Ասրիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանզատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարդան Հարությունյանն ու կրտսեր պարեկ Արսեն Պետրոսյանը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել նյութով