Մամուլ

Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց:

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 398-ա որոշման մեջ:

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով