Մամուլ

Կառավարությունը 11 մլն դրամ կտրամադրի լավագուն ուսուցչին և լավագույն դաստիարակին պարգևատրելու նպատակով

ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի նիստում որոշում կայացվեց 2018 թվականի պահուստային ֆոնդից 11 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ ՀՀ 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգեւատրելու նպատակով:

Ըստ այդմ, «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներից յուրաքանչյուրին կտրամադրվի 5,2 մլն դրամ, իսկ 600 հազար դրամ կհատկացվի համակարգիչ ձեռք բերելու եւ «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգեւատրվում են ավտոմեքենայով:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 11 մլն դրամ, որից՝ 10,4 մլն դրամը՝ «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ»  մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով եւ 600 հազար դրամ` համակարգչի ձեռքբերման նպատակով՝ «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ էլ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով 2018 թվականի ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց 60 մլն դրամ:

Այս որոշմամբ ակնկալվում է, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեuված ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին հատկացված գումարով ժամանակին կապահովվի քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վարձատրությունը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով