Շոու-բիզնեսՏեսանյութ

Կառավարությանը 5 րոպեով տանես դասական համերգի, կքնեն, ձևական են, իրականում օպերա ու բալետ չեն հասկանում․ Լևոն Հարությունյան

Այս մասին «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է դերասան Լևոն Հարությունյանը, գրում է Tert.am-ը։

««Գոյ» թատրոնը Նժդեհ բեմադրեց, դա եղավ փակման սկզբնաղբյուրը։ Ընդհանրապես «Գոյ»-ի փակման պատճառը ազատ խոսքն է, իշխանությունը չի սիրում լսել ճշմարտությունն իր մասին։  Եթե դրա վերաբերյալ արվեստի մարդիկ լռեն, վաղը իրենց թատրոններին էլ կհասնի։

Արդեն խոսակցություններ կան Մալյան թատրոնը Պատանի հանդիսատեսի թատրոնին միացնելու մասին։ Կառավարությանը 5 րոպեով տանես դասական համերգի, կքնեն, ձևական են, իրականում օպերա ու բալետ չեն հասկանում»,- նշել է դերասանը։

Լևոն Հարությունյանն ասել է, որ կոչում չունի, չի էլ ցանկացել ունենալ, դրանք, հատկապես հիմա կորցրել են իրենց արժեքը։ Սակայն, Հարությունյանի կարծիքով այս կառավարությունը չէ, որ պետք է չեղյալ համարի կոչումները, վիրավորի արժանավոր մարդկանց։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում