Մամուլ

Կառավարությանը աղետի գոտու 227 ընտանիքի նոր բնակարան գնելու հնարավորություն տվեց

Կառավարությանը աղետի գոտու 227 ընտանիքի նոր բնակարան գնելու հնարավորություն տվեց: Սակայն բնակարանի գնման վկայականները կհատկացնի միայն այն դեպքում, եթե նրանք բնակարան գնելուց հետո քանդեն ժամանակավոր կացարանները։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց վարչապետ Փաշինյանը։

«Մենք քաղաքական խնդիր էինք դրել՝ հնարավորինս արագ լուծել մեր հայրենակիցների բնակապահովման հարցը, և 2020թ-ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացրել ենք: Հաջորդ տարի այդ նպատակով ևս 3 մլրդ դրամ կհատկացնենք»,- ասաց Փաշինյանը։

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը տվյալների՝ գրավոր հարցման արդյունքում պարզել են, որ 453 անօթևան ընտանիքներից  227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր  ստանալու տարբերակը, 8-ը հարցմանը չի մասնակցել, մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։ 

Քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1 291 572 000 դրամի ԲԳՎ-ներ։

Share