Շոու-բիզնես

Կառավարական համերգներին չեմ մասնակցում․ Սոնա Շահգելդյան

168․am-ի ետ զրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանն ասել է, որ պարտաճանաչ հարկ վճարող է։

«Հայաստանում գտնվելով ու օրենքը հարգելով՝ իմ հարկերը վճարում եմ, ուրիշների հետ ես կապ չունեմ։ Ինձ հետ կապված որևէ բան չի կարող լինել, որովհետև ինքս պարտաճանաչ հարկ վճարող եմ՝ իմ երգից ու երգարվեստից։

Որպես ժողովրդի կողմից սիրված երգչուհի՝ ես իմ տեղում եմ, պետական որևէ միջոցառման չեմ երգում, կառավարական համերգներին չեմ մասնակցում։ Իսկ եթե ունենում եմ համերգ, ապա օրենքով գնում ու հարկերը վճարում եմ»,- նշել է երգչուհին։

Հարցին՝ ինչո՞ւ կառավարական ու պետական համերգներին չի մասնակցում, Սոնա Շահգելդյանը պատասխանել է, որ հարկ չի համարում մասնակցել, թող ուրիշ երգիչ-երգչուհիներ մասնակցեն։

«Լավն ու վատը չեմ ասում, իմ տեսակետն եմ ասում։ Ես շատ դեպքերում բարեգործական հիմունքներով եմ երգում, մնացածի հետ գործ չունեմ։ Իմ ժողովուրդն ինձ սիրում է՝ որպես երգչուհի Սոնա Շահգելդյան, ես իմ հերոսների, զինվորների մայրերի կողքին եմ, սա ինձ համար ամենապատվաբեր բանն է»,- եզրափակել է Սոնա Շահգելդյանը։

Կիսվել էջում