Աշխարհ

Կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

Կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

Իսպանիայում կապիկի ծաղիկ վարակից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Cadena SER. ռադիոկայանը։

«Առողջապահության նախարարությունը հաստատում է կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքը»,- հաղորդում է ռադիոկայանը՝ հղում անելով առողջապահության համակարգի կոորդինացիոն կենտրոնին։

Կապիկի ծաղիկը եզակի վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն։ Սովորաբար դա թեթև հիվանդություն է և մարդիկ առողջանում են մի քանի շաբաթների ընթացքում, սակայն հնարավոր են նաև բարդություններ։

Կապիկի ծաղիկ

Կապիկի ծաղիկի հիմնական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավերը, ցավեր մեջքի շրջանում, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, թուլությունը։

Ցանը զարգանում է նախ դեմքի շրջանում և տարածվում է ամբողջ մարմնով։

Կիսվել նյութով