Մամուլ

Կապանում ավտովթարի հետևանքով 18-ամյա երիտասարդը տեղում մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապանում ավտովթարի հետևանքով 18-ամյա երիտասարդը տեղում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին, Շինարարների փողոցում Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող քաղաքացուն պատկանող այգու դարպասի երկաթյա սյանը, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Կապանի բնակիչ, 24-ամյա Արմեն Հայրապետյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոպվել է Կապանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ա. Հայրապետյանի անվամբ։

Աղբյուր՝ shamshyan,com

Կիսվել նյութով