Մամուլ

Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն․ Արծրուն Հովհաննիսյան (ֆոտո)

Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն․ Արծրուն Հովհաննիսյան (ֆոտո)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և կից հրապարակել լուսանկարներ։

«Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն», – գրել է նա։

kananc zinvorakan patrastutyun

Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ էր արել կազմել կանանց կամավորական ջոկատ առաջնագիծ մեկնելու համար։

«Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։

Սիրելի կանայք եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»։

կանանց ջոկատ
Կիսվել նյութով