Աշխարհ

Կայծակահարությունից հղի կին է մահացել

Կայծակահարությունից հղի կին է մահացել

Հնդկաստանում Երեք մարդ՝ երկու դեռահաս եւ մեկ հղի կին, մահացել են Հնդկաստանում՝ կայծակահարության զոհ դառնալով։ Միջադեպը տեղի է ունեցել Ասսամ նահանգի Ուդալգուրի շրջանի Մազբաթ ենթաշրջանում։

Դեռահասները եղել են տասներեք եւ տասնհինգ տարեկան, հղի կինը՝ քսան տարեկան։ Հայտնի է, որ կայծակահարությունից մահացած հղի կինը գտնվել է հղիության յոթերորդ ամսում։

kaycak

Մոտակայքում կայծակահարությունից նաեւ մի քանի ընտանի կենդանիներ էլ են սատկած հայտնաբերվել։ Քանի որ դեպքը տեղի է ունեցել մեկուսի վայրում, ոստիկանները ստիպված են եղել 14 կմ ջունգլիներով գնալ, դեպքի վայր հասնելու համար։

Կիսվել նյութով