Շոու-բիզնեսՏեսանյութ

«Կամ պայմանավորվել են, կամ Պուտին ձյաձյանա զանգում»․ Սերգեյ Դանիելյան (Տեսանյութ)

«Կամ պայմանավորվել են, կամ Պուտին ձյաձյանա զանգում»․ Սերգեյ Դանիելյան

Նախորդ արտակարգ դրություններն իշխանություններն անում էին իրենք իրենց վերարտադրման համար: Հիմա դա արվում է մեզ համար, 1in.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:

«Ինձ այս վիճակը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է հետոն, հետո ինչ է լինելու, երբ Ռուսաստանն անջատի կամ թանկացնի գազը, լույսը»:

Անդրադառնալով լրագրողի հարցին՝ Ծառուկյանի վերջին հայտարարության հետ կապված, դերասանն ասաց. «Ծառուկյանը լավ ա արել, աչքներն էլ հանել ա: Եթե ժամանակին նրանց ունեզրկեին, սեփականաշնորհեին ապօրինի կուտակած գույքը, իրենց լեզուն սենց չէր երկարի»:

Սահմանադրական հանրաքվեի անցկացման մասին Սերգեյ Դանիելյանը տարակուսանք հայտնեց. «Ինչի՞ համար ա ինքը ուզում փոխի Սահմանադրական դատարանը, բայց ԲԴԽ նախագահն ու Գլխավոր դատախազը նույնն են, նրանց պետք չի փոխել:

Եթե պայմանավորվել եք, կարմիր գիծ եք քաշել՝ մեկը բոբո ա, մյուսը՝ չէ, ասեք, մենք էլ իմանանք:

Թե՞ Պուտին ձաձան զանգել ա, ասել՝ ձեռք չտաք: Էդ որ իշխանությունն անկեղծ ա, փիփերթ ա ուտում ու զրուցում, լավ ա անում, ես էլ եմ փիփերթ շատ սիրում: Բայց էդ ուտելու ժամանակ ինձ բացատրեք՝ ինչի են որոշները մնում, որոշները՝ պիտի դուրս գան»:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով