Աշխարհ

Կալիֆոռնիայում ձին վերադարձել է այրվող ախոռ՝ փրկելու մնացած ձիերին․ Տեսանյութ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներից փրկված ձին վերադարձել է այրվող ախոռ՝ փրկելու մնացած ձիերին, գրում է metro.co.uk-ը:

Ձիուն տարհանել են այրվող տարածքից ապահով հեռավորության վրա, սակայն կենդանին վերադարձել է դեպի բոցավառվող ախոռ, որտեղ փակված են եղել մնացած ձիերը: Արդյունքում՝ ագարակի համարյա բոլոր ձիերին հաջողվել է փրկել:

Տեսանյութը՝ ստորև

Կիսվել էջում