Մամուլ

Կալանավորվել է մորը մահվան հասցրած ու ինքնասպանության փորձ կատարած կինը

Կալանավորվել է մորը մահվան հասցրած ու ինքնասպանության փորձ կատարած կինը

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության միջնորդությունը՝ երկամյսա կալանքի վերցնելով Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Կ․Մ․-ին։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից։

Հիշեցնենք, որ այս կինը, բնակվելով իր 84-ամյա մոր հետ, վերջինիս ցավերը մեղմելու նպատակով որոշել է օգնել ՝ կյանքին վերջ դնելու ու խմեցրել է իրեն հատկացված հոգեմետ դեղերը՝ «Ցիկլոդոլ», «Դիազեպամ», «Հարոպերիդոլ», ընդհանուր թվով՝ 72 դեղահաբեր։

vostikanutyun meqena

Այնուհետ նա ևս իր կյանքին վերջ տալու նպատակով խմել է այդ նույն հոգեմետ դեղերից 102 դեղահաբ ու հայտնվել կոմատոզ վիճակում։ 56-ամյա Կ․Մ․-ին գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Մորը և աղջկան թունավորմամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Մայրը, մեկ շաբաթ անց գիտակցության չգալով, մահացել էր։

Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն կատարելու և 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանություն կատարելու հատկանիշներով։

Կիսվել էջում