Շոու-բիզնես

«Ծնվեց մեր հինգերորդ թոռնիկը»․ Աշոտ Ղազարյան

Դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ինքն արդեն ոչ թե չորս, այլ հինգ թոռնիկների պապիկ է․ «Ծնվեց մեր հինգերորդ թոռնիկը՝ երրորդ աղջիկ թոռնիկը»։

Նշենք՝ դերասանի ավագ թոռնուհին Անահիտ Ադամյանն է, ով արդեն, որպես երգչուհի հայտնի է լայն շրջանակներում, նրա կրտսեր եղբայրը՝ Բորյան ևս երգում է, Աշոտ Ղազարյանի մյուս թոռնուհին Ինեսան է, ըստ դերասան-պապիկի, Ինեսան լավ նկարում է, իսկ թոռնիկներից ամենափոքրիկը կրում է պապիկի անունը։

Դերասանը ֆեյբուքյան էջում տեղադրել է վարդագույն զարդարված տորթի տեսքով նվերների լուսանկար։

nver
Կիսվել էջում