Մամուլ

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը (ֆոտո)

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը (ֆոտո)

44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրն է ծնվել: Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից:

«Ծանոթացեք փոքրիկ Արեգն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի նորածին եղբայրը, ով լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ` փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը:

Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։

Փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով:

aziz

Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: Աստծո կամքով Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվեց իր ծննդյան օրից 4 օր առաջ. սա յուրահատուկ նվեր էր ծնողների կողմից որդուն կամ հակառակը…

Հ.Գ. Լուսանկարները հրապարակված են ծնողների թույլտվությամբ»։

Կիսվել էջում