Շոու-բիզնես

Ծնվել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի երկրորդ որդին

Ծնվել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի երկրորդ որդին։ Որդու լույս աշխարհ գալուց հետո Գոհարն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել այս մասին.

«Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷ-ն։ Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում։

Շնորհակալ ենք բժիշկ Դավիթ Աբովյանին՝ նվիրյալ մասնագետին, ով իր բարձր պրոֆեսիոնալիզմով ու խաղաղ բնավորությամբ մեր ընտանիքի կողքին է։ Ինչպես նաև Էրեբունի բժշ. կենտրոնի ծննդատան անքուն աշխատակիցներին բարեխիղճ վերաբերմունքի համար։ Առողջ եղեք փոքրիկ գանձեր»։

գոհար գասպարյան

Հիեցնենք՝ Գոհար Գասպարյանի և Նարեկ Վանի առաջնեկը՝ Վանը, արդեն 2 տարեկան է։

Share