Ծնունդդ շնորհավոր, իմ սեր․ Աննա Հարությունյանի ջերմ շնորհավորանքը՝ նշանածին
Դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանը, ով այս շրջանում բնակվում է Միացյալ Նահանգներում, շարունակում է իր հետևորդներին տեղեկացնել կյանքի կարևոր և ուրախալի իրադարձությունների մասին։ Այս անգամ առիթը տոնական էր. նա շնորհավորել է իր սիրելիի ծննդյան տարեդարձը։
Աննան սոցցանցերի իր էջերում հրապարակել է նոր լուսանկար՝ նշանածի մասնակցությամբ, որին կից կատարել է կարճ, բայց սիրառատ գրառում․ «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։
Հիշեցնենք, որ դերասանուհու անձնական կյանքում կարևոր փոփոխություն էր տեղի ունեցել սույն թվականի մարտի 29-ին, երբ նա հայտնել էր նշանադրության մասին՝ հրապարակելով մատանու լուսանկարն ու տեղեկացնելով, որ ստացել է ամուսնության առաջարկություն։
Այժմ զույգը վայելում է իրենց համատեղ առօրյան ԱՄՆ-ում, իսկ դերասանուհու հետևորդները շարունակում են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղել նորաստեղծ զույգին։



