Շոու-բիզնես

«Ծնողներս միշտ իրականացրել են երազանքներս․ հիմա իմ հերթն է իրականացնելու նրանց երազանքները». Էմմի

Երգչուհի Էմմին սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է  արել՝ տեղեկացնելով, որ այսուհետ «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում:

«Ես երբեք չեմ դադարել երազել, քանի որ ծնողներս միշտ իրականացրել են երազանքներս։ Հիմա իմ հերթն է իրականացնել նրանց երազանքները, և պահպանել արդեն իսկ ստեղծված գործերը։

Այսուհետ «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում: Նադեժդա Սարգսյանի հիմնած պրոֆեսիոնալ դպրոցը, տարիների ապացուցված աշխատանքը, ուսուցիչները կշարունակեն մեր սաներին ճանապարհ հարթել միջազգային մրցույթներում և աշխարհի տարբեր բեմերում»,- գրել է երգչուհին:

Կիսվել նյութով