Շոու-բիզնեսՏեսանյութ

Ծնողներս դեմ էին, հայրս անգամ չէր ուզում լսեր այդ մասին, սկսվեցին մեր ամենօրյա կռիվները. Մարտին Մկրտչյան

Ծնողներս դեմ էին, հայրս անգամ չէր ուզում լսեր այդ մասին, սկսվեցին մեր ամենօրյա կռիվները. Մարտին Մկրտչյան

Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը հյուրընկալվել է սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը։

Մարտին Մկրտչյանը՝ հաղորդման ժամանակ խոսել է խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին։

«Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, պապիկս անվանի երաժիշտ էր` Մարտիկ Մկրտչյանը, հայրս ևս երաժիշտ է, ամեն ինչ սկսվեց իմ վերջին զանգի երեկոյի պատրաստվելուց, քանի որ ես երաժիշտների ընտանիքից էի, դասղեկի համար երգ երգեցի, դա եղավ առաջին անգամ, որ ես երգեցի:

Դահլիճը ոտքի էր կանգնել, մի քանի րոպե անընդմեջ ծափահարեց: Ես էդ հաճույքը զգացի` ինչ կարևոր բանա բեմից երգել ու էդ ծափերին արժանանալ: Ու դա եղավ սկզիբը:

Իհարկե դեմ էին ծնողներս, հայրս առհասարակ չէր ուզում լսեր այդ մասին: Ասում էի, որ ես երաժշտության մեջ չպիտի լինեմ։ Սկսվեցին մեր ամենօրյա կռիվները, որ թույլ տուր երգեմ: Հայրս խոստում պահանջեց, ասեց` պիտի լինես ամենալավը, կամ` լավագույններից մեկը:

Բացի այդ` ասեց պիտի անպայման ծառայես և բարձրագույն կրթություն ունենաս: Ու այդպես էլ եղավ: Սկսվեց իմ երաժշտական կյանքն ու կարիերան: Կտրվեցի դրսից ու ընկերներից, օրը 24 ժամ տանը երգում պարապում էի»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով