Շոու-բիզնես

Ծննդյանս օրը լիարժեք դարձրեց Նարէն․ Հասմիկ Խոջյանն այսօր տոնում է իր ծննդյան 28-ամյակը (ֆոտո)

Ծննդյանս օրը լիարժեք դարձրեց Նարէն․ Հասմիկ Խոջյանն այսօր տոնում է իր ծննդյան 28-ամյակը (ֆոտո)

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այսօր տոնում է իր ծննդյան 28–ամյակը, որի կապակցությամբ իր նորածին դստեր՝ Նարէի հետ հրապարակել է առաջին ֆոտոշարքը, որտեղ երևում է երեխայի դեմքը։

Լուսանկարին կից դերասանուհին կիսվել է իր հույզերով և պատմել մայրանալու բերկրանքի մասին։

«Ծննդյանս օրը լիարժեք դարձրեց Նարէն։ Ի դեպ, ծանոթացեք՝ Նարէ-27 օրական։

Ես երջանիկ մարդ եմ ու սիրում եմ կյանքը, այնքան շատ եմ սիրում, որ վերջերս Աստված հնարավորություն տվեց վերածնվելու, որովհետև, թե՛ ես, թե՛ աղջիկս կարող էինք ուղղակի չլինել, չապրել, բայց փրկվեցինք ու ես իմ այսօրը՝ իմ 28 ամյակը, անվանում եմ «Վերածնունդ»։

hasmik khojyan 1

Ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն իմ ընտանիքիի, ընկերների, սիրելի աշխատանքի ու բացվող օրը վայելելու համար։

Շնորհակալ եմ նաև Ձեզ իմ սիրելի հետևորդներ ջա՜ն, շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ ինձ հետ եք, ինձ սիրում, գնահատում ու վստահում եք»,– գրել է Հասմիկ Խոջյանը։

Share